Գոհար Վարդումյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գոհար Վարդումյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 14, 1950 (74 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1967) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | պատմաբան |
Աշխատավայր | ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ |
Գոհար Դերենիկի Վարդումյան (փետրվարի 14, 1950, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հին դարերի պատմության բաժնի վարիչ, առաջատար գիտաշխատող, ազգագրագետ-դիցաբան, պատմական գիտությունների թեկնածու[1], Ժայռապատկերների ուսումնասիրման հայկական ակադեմիայի անդամ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1950 թվականի փետրվարի 14-ին Երևանում։
Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը։
Աշխատում է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում որպես Հին դարերի պատմության բաժնի վարիչ, առաջատար գիտաշխատող է։
Հայկական հեթանոսական կրոնին վերաբերող բազմաթիվ աշխատությունների հեղինակ է։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գոհար Վարդումյան, Երվանդ Մարգարյան // Կրոնների պատմություն։ (Ուսումնական ձեռնակ), 2006
- Է. Լ. Դանիելյան. Հայաստանում Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու հոգևոր ակունքները, ՀԱՅՔ հաստատություն, Երևան, 1996, 58 էջ Արխիվացված 2017-05-21 Wayback Machine
- Հին հայկական դիցարանի համակարգումը(չաշխատող հղում)
- Վաղ միջնադարեան Հայաստանի հոգեւոր մշակոյթը (հեթանոսութիւնից դէպի քրիստոնէութիւն)(չաշխատող հղում)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հին դարերի պատմության բաժին». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «ԺՈՒՀԱ անդամներ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոհար Վարդումյան» հոդվածին։ |
|